ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին:
Բաղրամյան 26-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:
Հաղորդագրության մեջ փաստացի նշվում է, որ քննությունն իրականացնում է հայկական կողմը, իսկ ռուսական կողմն ուղղակի օժանդակում է: