Live Գյումրին սգում է փոքրիկ Սերյոժայի մահը


14:06 , 20 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

Ավետիսյանների տան 7-րդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ստանալուց հետո գյումրեցիները մոմեր են վառում ու ծաղիկներ դնում Ավետիսյանների տան դիմաց։

Ամբողջ քաղաքը շարունակում է մնալ հարյուրավոր ոստիկանների խիստ հսկողության տակ:

Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը: