14:00 , 20 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Թուրքական գրեթե բոլոր կայքերն անդրադարձել են 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվանը: Կայքերը, ինչպես Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության ժամանակ, որևէ մեկնաբանություն չեն արել, ընդամենը անդրադարձել են դեպքին` տեղեկացնելով, որ մարմնի տարբեր մասերում ծանր վնասվածքներ ստացած երեխան մահացել է ռուս զինվորականի կողմից նրա ընտանիքի բոլոր անդամների սպանելվուց 7 օր անց: