Ադրբեջանցիներն օգտվում են նրանից, որ հայության ուշադրությունը բևեռված է Գյումրիի դեպքերի վրա. Դավիթ Բաբայան. armlur.am


13:27 , 20 հունվար, 2015

Ադրբեջանցիներն օգտվում են նրանից, որ հայության ուշադրությունը բևեռված է Գյումրիի դեպքերի վրա. Դավիթ ԲաբայանArmlur.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ այսպիսի սադրանքների դիմում է հատկապես հունվար ամսին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ