13:04 , 20 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական ենթատեքստ, հեռահար նպատակներ, ռուսական մեծապետական շովինզի հերթական դրսևորումն է, քաղաքական ծրագրերի իրականացման նախափուլն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկումներ արեց թատերագետ Լևոն Մութաֆյանը:
Ըստ նրա, Ռուսաստանի նպատակն է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում, որ գյումրեցիները ժամանակի ընթացքում հեռանան այդ տարածքից ու ռուսական կայսրությունն իր չար գործն ամբողջությամբ ավարտին հասցենի՝ Գյումրին առնի իր ձեռքն ու ավելի սերտացնի կապերը Թուրքիայի հետ:
«Պերմյակովն ընդամենը ռուսական քաղաքական ծրագրի, քայլի իրականացնողն է, իրականացնողներից մեկը»,- ասաց թատերագետը:
Ըստ նրա, Գյումրիում կատարված հանցագործությունը պետք է դիտարկել ռուսական-թուրքական-ադրբեջանական համատեղ ծրագրերի շրջանակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ