14:38 , 20 հունվար, 2015Կումբ Մելան համարվում է մոլորակի ամենախոշոր կրոնական հավաքը։ Այն տեղի է ունենում ամեն 12 տարին մեկ Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ շրջանում։
2013թ․ին Կումբ Մելային 30 միլիոն հինդու ուխտագնացներ են մասնակցել։

2014թ․ին մինչև 17 միլիոն մարդ է մասնակցել Արբաեն ուխտագնացությանը, որը կազմակերպվում է Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի հիշատակին։ Փառատոնն իրականացվում է Կարբալա քաղաքում։

Հնդկական Թամիլ Նադու շրջանի նախկին առաջնորդի թաղման արարողությունը պատմության մեջ ամենախոշորն է համարվում, որին մոտ 15 միլիոն մարդ է մասնակցել։ Անադուրայը հայտնի էր որպես գրող ու հրապարակախոս, ով առավել հայտնի դարձավ, երբ, հրաժարվելով հինդիից, թամիլը դարձրեց պաշտոնական լեզու։

Մոտ 10 միլիոն իրանցիներ հավաքվեցին Թեհրանում քաղաքական առաջնորդի մահը սգալու համար։ Ամբոխի անկառավարելի լինելու հետևանքով նույնիսկ մի քանի մարդ զոհվեց։

6 միլիոն մարդ էր հավաքվել Մանիլայում Ֆրանցիսկոս Պապի մատուցած պատարագին մասնակցելու համար։ Այսպիսով, սա ամենախոշոր պապական հավաքն է, որը գերազանցել է նախորդ՝ 5 միլիոնի աշխարհի ռեկորդը։

Ավելի քան հինգ միլիոն մարդ էր հավաքվել 1995թ-ի հունվարի 15-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հովհաննես Պողոս երկրորդի կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար։ Ամբոխի պատճառով չկարողանալով միջոցառմանը հասնել ոտքով՝ Պապն ուղղաթիռով է տեղ հասնում։

Մոտ հինգ միլիոն մարդ է ներկա գտնվել Կահիրեում Եգիպտոսի նախագահի թաղմանը։

Բրիտանացի ռոք աստղի համերգն ունկնդրելու համար 3.5 միլիոն մարդ էր հավաքվել Ռիո դե Ժանեիրոյում։

Մոտ երեք միլիոն մարդ էր հավաքվել 2012թ-ի ամենամյա ուխտագնացությանը։

Հռոմում մոտ 3 միլիոն մարդ էր դուրս եկել երթի՝ ընդդեմ Իրաքում ամերիկյան զորքերի ռազմական գործողությունների։ Սա համարվում է պատմության ամենախոշոր հակապատերազմական երթը։