«Այսօր չէր կարելի, որ մենք այդ միջոցառումն անեինք». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


12:18 , 20 հունվար, 2015

«Այսօր չէր կարելի, որ մենք այդ միջոցառումն անեինք». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի հետևանքով հետաձգել է այսօր անցկացվելիք խորհրդաժողովը: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ խորհրդաժողովն անցկացվելու է, առաջիկա օրերին հստակ օրը կհայտարարվի:

«Այսօր չէր կարելի, որ մենք այդ միջոցառումն անեինք: Ես անընդհատ կապի մեջ եմ Գյումրիի քաղաքապետի, Մարտուն Գրիգորյանի և ոստիկանապետի հետ, եթե անհրաժեշտություն լինի, ես անմիջապես այնտեղ կլինեմ»,-հավելեց Ծառուկյանը: 

Հիշեցնենք, քիչ առաջ ԲՀԿ-ն հայտարարեց, որ խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում է կայացրել՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին հրավիրվածներն իրենց ցանկությամբ, կարող են մասնակցել մոմավառության՝ Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: 

Տեսանյութն՝ այստեղ