Լիտվայի դեսպանը ցավակցել է հայ ժողովրդին Գյումրիի ողբերգության կապակցությամբ


11:47 , 20 հունվար, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Լիտվայի դեսպանը ցավակցել է հայ ժողովրդին Գյումրիի ողբերգության կապակցությամբ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:  Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:  

Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ