11:18 , 20 հունվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Անվանի հայ մշակութային գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հատուկ ձայնասկավառակ կպատրաստեն:
«Արմենպրես»- ի հետ զրույցում դաշնակահարուհի Նարե Արղամանյանն ընդգծեց, որ այս տարի «Hyperium» ընկերությունը ներկայացնելու է մի ձայնասկավառակ, որն ամփոփում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Ձայնասկավառակը կթողարկենք անվանի երգչուհի Հասմիկ Պապյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Տարեսկզբին կսկսենք ձայնագրման աշխատանքները, իսկ տարեվերջին այն հասանելի կլինի հանրությանը»,- նշեց դաշնակահարուհին: Նարե Արղամանյանը հավելեց նաև, որ Հասմիկ Պապյանի, Նարեկ Հախնազարյանի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ այլ երկրներում հանդես կգան Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով: