Կա՞ որևէ կապ Գյումրիի ողբերգության և Դոնեցկում մարտերի թեժացման միջև


07:59 , 20 հունվար, 2015

Տեսնես կա՞ որևէ կապ Գյումրիի ողբերգության և Դոնեցկում մարտերի թեժացման միջև։ Ես մտածում եմ, որ այդպիսի կապ կա, և պատճառը հենց այդ կապն է, որ ռուսները համառում են հանցագործին Հայաստանին հանձնելու հարցում։ Այդ կապը նրանք փորձում են հասկանալ ու վեր հանել։ Կհաջողե՞ն, թե՞ չէ, դժվար է ասել։ Սակայն, որ Գյումրիի ողբերգությանն անմիջապես հաջորդեցին Դոնեցկի մարտերը, լուրջ կասկածների տեղիք է տալիս նման կապի գոյության վերաբերյալ։
Հանցագործի անձը Ռուսաստանի համար ոչ մի արժեք չի ներկայացնում, որպեսզի նրան պաշտպանելու մտադրություն ունենան։ Ռուսները չեն վախենում նաև, որ կպարզվի, թե ինչ բարդակ է իրենից ներկայացնում կարգապահության վիճակը բազայում։ Բոլորին էլ դա քաջ հայտնի է։ Միակ բանը, որի պատճառով նրանք հանցագործին չեն տալիս, այն կասկածն է, որ հանցագործության հետևում լուրջ բաներ կան, որոնք մեծ վտանգ են ներկայացնում իրենց երկրի համար, և իրենք ուզում են անպայման գտնեն այդ հանգամանքները կամ վստահ լինեն, որ նման բան գոյություն չունի։ Հենց որևէ բան հասկացան ու պարզեցին` այդ մասով հանգիստ հանցագործին կտան Հայաստանին։