Թուրքիան կրկին սպառնացել է փակել Twitter-ը


06:29 , 20 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

twitter-office

Թուրքիայի իշխանությունները սպառնացել են փակել Twitter-ը երկրի ողջ տարածքում, եթե ամերիկյան ընկերությունը չհամաձայնի փակել BirGun թերթի հաշիվը, որը հրապարակել է ոստիկանության կողմից ձերբակալված զենքով և զինամթերքով բեռնատարների նյութերը, որոնք պատկանում էին հատուկ ծառայություններին: Միջադեպը տեղի է ունեցել Սիրիային սահմանակից շրջանում:

Ինչպես հաղորդվում էր՝ Ադանայում կալանված բեռնատարներից առգրավվել են հրթիռներ, ռումբեր, հրացաններ, ականանետներ և այլ զինամթերք: Կասկածներ են առաջացել, որ Թուրքիան կարող է զինամթերք մատարարել հարևան երկրներում գտնվող գրոհայիններին:

Անցած հինգշաբթի Ադանայի դատարանն արգելել էր տեղի լրատվամիջոցներին լուսաբանել հետաքննության ընթացքը, ինչպես նաև չէր բացառել սոցիալական ցանցերի լիակատար արգելափակումը: