Ես պայքարեցի մահի դեմ յոթ օր, փորձեցի ապրել առանց Ձեզ, Մայրիկ


06:25 , 20 հունվար, 2015
Ես պայքարեցի մահի դեմ յոթ օր,
Փորձեցի ապրել առանց Ձեզ, Մայրիկ,
Փորձեցի լինել փոքրիկ, բայց ուժեղ
Եվ վառել ծուխը հանգած օջախիս: 
Բայց վերքս խորն էր, սրտիկս` փոքրիկ,
Չկարողացա դիմանալ ցավին։
Գալիս եմ Ձեզ մոտ, սիրելի Մայրիկ,
Որ ջերմ փաթաթվեմ քո կարոտ սրտին: 
Ինձ բաժին հասած աղոթքները բյուր
Ես նվիրում եմ փոքրերին բոլոր,
Որ դուք միշտ լինեք առողջ, երջանիկ,
Իսկ ես Հրեշտակ՝ կապույտ երկնքում։