04:12 , 20 հունվար, 20151in.am-ը գրում է.

Առցանց Amazon խանութի ճապոնական մասնաճյուղում սկսվել է մոտ 4 մ բարձրությամբ ռոբոտացված կոստյումի վաճառքը: Այն վաճառվում է 120 մլն իենով կամ էլ մոտ 1 մլն դոլարով: Ռոբոտը հավաքվել է այն մասնիկներից, որոնք վաճառվել են Yahoo Auctions աճուրդում, իսկ նրա քաշը մոտ 4,4 տոննա է:
Նման նմուշի առաքումը շատ դժվար է, այդ պատճառով դրա համար կլորիկ գումար վճարող գնորդը պետք է ապրի նաև Կիոտոյում: Բացի այդ, նա պետք է ինքնուրույն հավաքի ռոբոտին։
2012-ին ներկայացված Kurtas-ն աշխատում է դիզելային վառելիքով և կարող է տեղաշարժվել մինչև 10կմ/ժ արագությամբ: