00:24 , 20 հունվար, 20151in.am-ը գրում է.

Charlie Hebdo-ի նոր տնօրեն կդառնա նկարիչ Ռիսը (Լորան Սուրիսո), ով վիրավորվել էր ահաբեկչության ժամանակ: Այս մասին հայտնել են երգիծական շաբաթականի լրագրողները:
Երեքշաբթի օրը 48-ամյա Սուրիսոն դուրս կգրվի հիվանդանոցից, որտեղ նա բուժվում է ուսին ստացած հրազենային վնասվածքից:
Ավելի վաղ, Ռիսը Շարբի (Ստեֆան Շարբոնյե) հետ միասին ղեկավարում էր Charlie Hebdo-ն: Շարբը հունվարի 7-ին խմբագրության վրա իրականացված ահաբեկչական հարձակման զոհ է դարձել: Ռիսը խմբագրային խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. սկսած: Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիրը Ժերար Բիարն է:
Ամսագրի լրագրողներից ստացված տեղեկատվության համաձայն՝ երգիծական քաղաքական ամսագրի հաջորդ համարը կթողարկվի միայն երկու շաբաթ անց: Այդ ամբողջ ժամանակահատվածում կշարունակվի վաճառվել ներկայիս ռեկորդային համարը, որը թողարկվել է 7 միլիոն օրինակով:
Ներկայիս համարում հրապարակվել են Ռիսի երկու նոր ծաղրանկարները, որոնք նա արել է հիվանդանոցից՝ ձախ ձեռքով: