Գյումրիում լուռ մոմավառություն է (Ֆոտոռեպորտաժ)


00:11 , 20 հունվար, 2015

Գյումրիում լուռ մոմավառություն է (Ֆոտոռեպորտաժ)Slaq.am-ը գրում է․

Փոքրիկի մահվան բոթից քարացած Գյումրին կարծես կամաց-կամաց ուշքի է գալիս: Այս պահին, թեև կեսգիշեր է, սակայն գյումրեցիները անտանելի ցավը հոգում, ատամները ամուր սեղմած, այցելում են ռուս զինվորի կողմից սպանդի ենթարկված Ավետիսյանների տուն, ապա կենտրոնական հրապարակ, մոմեր են վառում և լուռ հեռանում :

Ամբողջ քաղաքը շարունակում է մնալ հարյուրավոր ոստիկանների խիստ հսկողության տակ: