23:16 , 19 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Հայկական կողմը կարող է Էրդողանի՝ 102 երկրների ղեկավարներին ուղարկված հրավերն օգտագործել ընդդեմ թուրքական քաղաքականության: Այս կարծիքին է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նկատի ունենալով այն, որ ընդամենը մեկ տարի առաջ Էրդողանը ապրիլի 24-ին անդրադաձել էր Հայոց ցեղսպանությանը՝ նշելով, թե հայերի վերապրած ցավերը, հիշողությունները հասկանալը և կիսելը մարդկային պարտականություն է, իսկ այս տարի արդեն 100-ամյակի ոգեկոչման օրը վերածում է տոնակատարության։
«Բայց դրա համար անհրաժեշտ են տեղեկատվական քարոզչության ոլորտում գործողություններ։ Ես չգիտեմ՝ նախապատարաստվու՞մ են, արդյոք նման գործողություններ»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ