Թող այս դառը պահին մեզ ուժ տա հավատը, որ Սերյոժան գնաց զորացնելու հրեշտակների գունդը, որ պահապանն է յուրաքանչյուրիս


21:48 , 19 հունվար, 2015

Գյումրիի ահավոր ողբերգությունից հետո, արդեն մեկ շաբաթ, ողջ հայությունը և մեր ցավը կիսող բարի կամքի տեր մարդիկ հույսով ու հավատով սպասում էին հրաշքի, սպասում էին, որ ոճրից հրաշքով փրկված Սերյոժան կապրի, որ բոլորիս միակամ ցանկությունը կհաղթի մահին: Բայց, ավա՜ղ…
Ոստիկանությունը վշտակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին, գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին:
Թող այս դառը պահին մեզ ուժ տա հավատը, որ Սերյոժան գնաց զորացնելու հրեշտակների գունդը, որ պահապանն է յուրաքանչյուրիս: 
Ուժ և համբերություն բոլորիս: