Այդքան սիրեցինք փոքրիկին, այդքան աղոթեցինք նրա համար ու հիմա ջարդվել ենք ու հիմա սգում ենք


21:07 , 19 հունվար, 2015

Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս: 
Այդքան սիրեցինք փոքրիկին, այդքան աղոթեցինք նրա համար ու հիմա ջարդվել ենք ու հիմա սգում ենք: Բոլորս: 
Աստված հոգին լուսավորի լույս փոքրիկի:
Ցավակցում եմ: Ցավակցում եմ բոլորիս, բոլոր հարազատներին, բոլոր գյումրեցիներին: 
Հպարտ եմ գյումրեցիներով, հիանում եմ այդ վիրավոր, բայց ամուր մարդկանցով: 
Համբերություն բոլորիս: