Մումիայի դիմակի վրա հայտնաբերվել է Ավետարանից հնագույն հատված


20:34 , 19 հունվար, 2015

pic_7a8f0214e6c15bdcbd2674ac97f734d71in.am-ը գրում է․

Մումիայի դիմակի վրա հայտնաբերվել է 1-ին դարում գրված Ավետարանից հնագույն հատված, որը գիտությանը հայտնի չէր: Այս մասին, հղում կատարելով կանադացի Քրեյգ Էվանսին, հայտնում է Live Science-ը:

Գիտնականները հայտնաբերել էին Մարկոսի Ավետարանից մի հատված պապիրուսի թղթի վրա, որն օգտագորվել է դիմակի պատրաստման համար:

Թեև փարավոնների դիմակները պատրաստվում էին ոսկուց, հասարակ մարդիկ բավարարվում էին պապիրուսից, սոսնձից ու ներկերից պատրաստված դիմակով:

Վերջին տարիներին հետազոտողները սկսել էին սովորել լուծել նման դիմակների սոսինձը՝ չվնասելով դրանց վրայի սև սոսինձը ու կարողանալով այդկերպ գաղտնազերծել տեքստը: