18:03 , 19 հունվար, 2015Կինը զվարճանում է` Շոտլանդիայի Գլազգոյի Քուին զբոսայգում ձյան վրա սահելով։

Ադրենալինի սիրահար Թոդ Ուելսը ցած է նետվում 9 մետր բարձրությամբ հուժկու ջրվեժից։

Ռուս ուղղափառ քրիստոնյաները տոնում են Աստվածհայտնության օրը՝ ընկղմվելով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտ գտնվող Տյարլեվո գյուղի ավազանի մեջ...

...Մարդիկ հավատացած են, որ Աստվածհայտնության օրը օրհնված ջրի մեջ ընկղմվելն ամրապնդվում է ոգին ու մարմինը։

Հազարավոր մարդիկ մասնակցում են Հարավային Կորեայի Գանգվոն շրջանի Հուաչեոնում տեղի ունեցող իշխանի ձկնորսական փառատոնին։ Ինը օր տևող փառատոնն ավելի քան 800,000 զբոսաշրջիկների է գրավել այստեղ։

Մարդիկ մայրամուտին հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանայի լողափին։
Բրազիլացիները սովորաբար չեն լողում օրվա այս ժամին, սակայն ամառվա անտանելի տապը ստիպել է նրանց նույնիսկ այս ժամին դուրս գալ զովանալու։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զննում է Կումկոպ սննդի գործարանի արտադրանքը։

Թենիսի՝ բրիտանացիների երկրպագուները զվարճանում են Մելբորնում տեղի ուեցող Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը Էնդի Մյուրեյի և Յուկի Բհամբրի միջև տեղի ունեցող խաղի Ժամանակ։

Մելբորնում տեղի ուեցող Ավստրալիայի թենիսի բաց առաջնության ժամանակ Յուկի Բհամբրիի հետ խաղի առաջին խաղակեսին Էնդի Մյուրեյը հագնում է իր նոր շապիկը։

Ինդոնեզիայի Սուլավեսի շրջանի հյուսիսում Սոպուտան լեռից թափվող լավան։ Հրաբխային մոխիրը մինչև 4 կմ դեպի վեր է ժայթքել։

Կոլումբիայի Կալի բնակավայրում տեղի ունեցող Հեծանվորդների միջազգային միության աշխարհի առաջնության մրցումներին ռուս հեծանվորդ Դենիս Դմիտրիևը (ձախից) և Նիդերլանդներից Ջեֆրի Հուգլենդը։

Նյու Յորքում Մեդիսոն Սքուեր Գարդենում տեղի ունեցող Պրոֆեսիոնալ ցլամարտիկների սպորտային միջոցառման ժամանակ Շոն Ուիլինգեմը վայր է ընկնում մեջքի վրա Օկլահոբա Բել անունով ցլի վրայից։

Ալաբամայի Սելմա բնակավայրում հազարավոր մարդիկ Մարտին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված «Սելմա» ֆիլմի նկարահանման մասնակիցների հետ անցնում են Էդմունդ Պետուս կամրջի վրայով։ 1965թ․ին Քինգը հազարավոր խաղաղ ցուցարարների երթը Սելմայի միջով առաջնորդեց դեպի Քեփիթոլիս շենքը։

Մասաչուսեցի Ֆոքսբորոու բնակավայում Ամերիկյան ֆուտբոլային կոնֆերանսի խաղերի առաջին քառորդին «New England Patriots» և «Indianapolis Colts» խաղից առաջ երկրպագուները օդ են կրակում իրենց հրացաններից։

Ֆրանցիսկոս Պապը տուն է վերադառնում՝ Ֆիլիպինների կաթոլիկ համայնք կատարած հնգօրյա այցից հետո, որտեղ մոտ 6 միլիոն մարդ էր հավաքվել մասնակցելու նրա կողմից մատուցած կիրակնօրյա պատարագին։
