Եռագույնի հետ կապված կասկադյան միջադեպը մառազմ է։
Եթե Կասկադը մասնավոր տարածք է, ու այնտեղ ՀՀ դրոշով նկարվել կամ չնկարվելը սեփականատերն է որոշելու, ապա նրան պետք է զրկել սեփականության իրավունքից:
Երևանի սրտում ցանկացած մարդ կարող է ուզել նկարվել իր երկրի դրոշով: Բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող է ցանկություն ունենան այդ տարածքում նկարվելու, ի՞նչ է նշանակում` չի կարելի:
Մյուս կողմից էլ չի կարելի նման կարևոր վայրում հասարակ մարդակային շփմանն անընդունակ հսկիչներ պահել:
Հուսանք, որ տեղի ունեցածը ցածր մակարդակում տգիտության արդյունք է, այլ ոչ սեփականատիրոջ մոտեցում: