Լանա Խաչատրյանի և դստեր ֆոտոշարքը ամուսնու համար (լուսանկարներ)


16:24 , 19 հունվար, 2015

Esem.am-ը գրում է.

Ամռանը մայրացած երգչուհի Լանա Խաչատրյանն իր փոքրիկի մասին առաջին անդրադարձըESem.am-ին էր վստահել, նա մեզ է վստահել նաև դստեր հետ առաջին ֆոտոշարքը:)

«Ֆոտոշարքն ամուսնուս համար էր: Նոր տարվա օրերին նրա ծնունդն էր, և որոշեցի, որ իր բալիկի առաջին շնորհավորանքն այդ տեսքով լինի»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ փոքրիկի համար հատուկ կերպար չի ստեղծել: «Դեռ շատ չեմ կենտրոնանում կերպարի, հագուստի վրա, որովհետև Նունեն շատ փոքր է: Երեխաների անմեղությունն աշխարհի ամենասիրուն բանն է: Նրանց առանձնահատուկ հագցնելը չեմ կարևորում»,- շեշտեց Լանան, ով չի փորձում նաև իր ու դստեր համար միանման հագուստ ընտրել:

«Թեև մամաները հիմնականում փորձում են նմանություն գտնել իրենց աղջիկների հետ, ինձ մոտ հակառակն է. ինչքան էլ ինձ ասում են, վա՜յ, աղջիկդ շատ նման է քեզ, ես ավելի շատ իրեն տեսնում եմ իր պապայի նմանության մեջ: Չեմ փորձում ինձ գտնել նրա մեջ»,- նկատեց մայրիկը:

Նրա խոսքով՝ փոքրիկ Նունեն սկսել է բավականին ուշադիր դիտել մուլտֆիլմեր, թեև ինքը փորձում է դստերը հնարավորինս զերծ պահել ժամանակակից տեխնոլոգիաներից՝ թողնելով մարդկային շփման կենտրոնում: Մայրիկը նշեց, որ դուստրն առհասարակ շատ ուշադիր է: «Անգամ, եթե իր քունը տանում է, շատ ուշադիր լսում է մարդկանց խոսակցությունը: Նաև՝ շատ է սիրում երեխաների: Հենց բալիկի է տեսնում, ուրախանում է: Նույնիսկ իրեն հայելու մեջ տեսնելիս շատ է ուրախանում»,- ասաց Լանան՝ ավելացնելով, որ 5 ամսական աղջիկը դեռ չի ճանաչում, որ հայելու մեջ ինքն է:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ