Հաջողություններն ու ճանաչումը չեն ազդել մարդկային հատկանիշներիս վրա. Մարկո Ռոյս


15:54 , 19 հունվար, 2015

B7jTFXeIYAA3KKe1in.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ չի տառապում աստղային հիվանդությամբ: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը նշել է, որ շատ է ցանկանում իր թիմին օգնել Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ շրջանում:

«Ես չեմ փոխվել: Հաջողություններն ու ճանաչումը չեն ազդել մարդկային հատկանիշներիս վրա: Այո, ինձ ճանաչում են Գերմանիայում և ոչ միայն, բայց դա պատճառ չէ փոխվելու համար:

Ինչ վերաբերում է խաղիս, ինձ համար կարևոր է առաջ նայել, լինել լավ մարզավիճակում ու «Բորուսիա»-ին օգնել Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանում»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Sport1 պարբերականը: