Իրինա Շեյքի ներկայացուցիչը պաշտոնապես հաստատել է Ռոնալդունից բաժանվելու լուրը


15:48 , 19 հունվար, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Իրինա Շեյքի ներկայացուցիչը պաշտոնապես հաստատել է Ռոնալդունից բաժանվելու լուրը

Ռուս ֆոտոմոդել Իրինա Շեյքի ներկայացուցիչները հաստատել են հայտնի աստղերի բաժանման մասին լուրերը: Այս մասին տեղեկանում ենք  US Weekly-ից:

«Մենք հաստատում ենք, որ Իրինա Շեյքը բաժանվել է Կրիշտիանու Ռոնալդուից: Նա այս ամբողջ շրջանում մտերմիկ հարաբերություններ է ունեցել նրա հարազատների հետ: Իրինայի և Ռոնալդուի բաժանման պատճառը նրանց ընտանիքները չեն», - ասել է Իրինայի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նրանց բաժանման մասին լուրերը տարածվել էին այն բանից հետո, երբ Ռոնալդուն միայնակ էր ներկայացել «Ոսկե գնդակ» ստանալու և շնորհակալական խոսքում չէր նշել ռուս մոդելի անունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ