16:00 , 19 հունվար, 2015
Կատարյալ է միայնակ մարդկանց համար։

Այս բարձն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես գլուխդ արնահոսում է։ Ուստի խորհուրդ չի տրվում կրել այն հասարակական վայրերում։

Այս բարձն իր մեջ անձեռոցիկների տուփ ունի։ Եթե հաճախ ես գլուխդ դնում բարձին ու լալիս կամ հաճախ ես հարբուխ ունենում, այս բարձը կատարյալ տարբերակ է քեզ համար։

Այս բարձն այնքան ապահով է, որ գրեթե ամբողջությամբ ծածկում է դեմքդ։ Հատկապես հարմար է գրասեղանին քնելու համար։

Հարմար տեղավորվիր այս բարձին ու տիեզերքում զգա քեզ։

Եթե սիրում ես քնել գլուխդ ինչ-որ մեկի գոգին դրած, սակայն կողքիդ այդ ինչ-որ մեկը թարսի պես չկա, ապա այս բարձը կփորձի փոխարինել նրան։

Երբ ննջելու ու միտքդ վերածրագրավորելու կարիք ունես, հարմար դասավորիր այս բարձերն ու պառկիր։

Հատուկ ընթերցասեր մարդկանց համար։

Այս բարձն աստիճանաբար լուսավորվում է՝ կամաց-կամաց արթնացնելով քեզ։

Թեպետ այս բարձն արտաքուստ նման է ձկան, այն գարշահոտ չի արձակում։

Եթե միշտ ցանկացել ես հայտնվել ամսագրերի շապիկներին, ապա այս բարձը հենց քեզ համար է ստեղծված։

Քաղցր երազները երաշխավորված են։

Դե իսկ այս բարձի դեպքում երազները գուցե այնքան էլ քաղցր չլինեն, այլ ավելի շուտ՝ սուր և կծու։


Հանգիստ եղեք, դրանք քարի պես չոր չեն։

Այս շնաձուկը կարող է կուլ տալ քեզ, երբ դու քնած լինես։ Զգուշացիր նրանից։

Ընտրիր հավաքածուից այն բարձը, որն առավելագույնս համապատասխանում է քո տրամադրությանը։


Դժվար է դատել՝ որքանով են այս բարձերը հարմար, բայց այս դիրքով կարդալը հաստատ վտանգավոր է։

Ֆունկցիոնալ տեսանկյունից այնքան էլ հարուստ չէ, բայց դե գոնե փափուկ է։


Անտառի ոգին քո ննջասենյակում։

Չտրվեք գայթակղությանը ու չկծեք այս բարձերը։ Դրանք այնքան համեղ չեն, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։

Նախորդ խորհուրդն այս դեպքում էլ է կիրառելի։

Շուտով բոլորը կկարողանան իրենց հետ այսպիսի բարձեր ման տալ ու սրտի ուզած վայրում քնել։

Դե ինչ, բարի գիշեր ու համեղ երազներ։