15:32 , 19 հունվար, 2015
Ամեն ոք մաֆիոզ բառը հասկանում է յուրովի: Ոմանք հիշում են մաֆիայի մասին բազմաթիվ ֆիլմեր և գրքեր, մյուսները մաֆիա են տեսնել միայն համակարգչային խաղերում, և միայն մեզնից շատ քչերն են խորը ուսումնասիրել մաֆիայի և մաֆիայի կառույցների պատմությունը:
Երկար տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջապատում ձևավորել են կյանքի սեփական սկզբունքներ և կյանքի յուրատեսակ իմաստություններ, որոնք օգնում էին նրանց ապրել:
MediaMag-ը հավաքել է մի քանի վառ, ընդգծված և զարմանալի կյանքի ցիտատներ, սկզբունքներ մեծագույն մաֆիոզներից: Եվ այսպես.
- Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս և ոչ ոքի մի տուր այդպիսի խորհուրդներ:
- Եթե ստում ես, եղի՛ր հակիրճ:
- Ձկանը սպանում է բաց բերանը:
- Մի դիպչիր պրոբլեմին, քանի դեռ պրոբլեմը չի դիպչել քեզ:
- Որոշները զգուշավորություն են դրսևորում, որպեսզի չպարտվեն: Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես:
- Պատահական պատահականություններ չեն լինում:
- Հիմարը նա է, ով չի կարողանում քողարկել իր իմաստությունը:
- Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց շուտափույթ հանդիպումը:
- Րոպե համբերության՝ 10 տարի հարմարավետություն:
- Արծիվը ճանճերի որս չի անում:
- Անձնական ոչինչ՝ սա ընդամենը բիզնես է:
- Ես կտամ իմ գլխակերների 3 տասնյակ մի մարդու փոխարեն, ով կարողանում է հարցեր լուծել միայն խոսելով:
- Չկա ավելի հեշտ բան, քան խոստումը:
- Թափ մի տուր դեռ կանաչ խնձորենին: Երբ խնձորները կհասնեն, իրենք իրենց կթափվեն:
- Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:
Շարունակությունն՝ այստեղ