13:18 , 19 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ի տեղեկություններով՝ Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, հնարավոր է՝ կալանավորվի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Սեդրակյանը կասկածվում է քաղաքացուց կաշառք վերցնելու մեջ: Հիշեցնենք, որ սա Էրեբունու անձնագրային բաժնի հետ կապված միակ աղմկալի դեպքը չէ: Դեռևս 2012 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ