Փոքրիկ Սերյոժան տեղափոխման ենթակա չէ


13:00 , 19 հունվար, 2015

Փոքրիկ Սերյոժան տեղափոխման ենթակա չէYerkir.am-ը գրում է․

Տեղեկացրել էինք, որ Գյումրու սպանդից փրկված փոքրիկի առողջական վիճակը սկսել է վատանալ:   «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեխայի մոտ օրեցօր նոր խնդիրներ են ծագում: «Նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից մեզ մոտ եղել է պրոբլեմատիկ, և ճանապարհին կարող էինք կորցնել նրան: Երեխան այս վայրկյանին տեղափոխման ենթակա չէ, նույնիսկ առաջին հարկ իջեցնել չենք կարող` նրան ապարատից անջատելը կարող է ճակատագրական լինել: Տա Աստված` կարողանանք երեխային հանել այս կրիտիկական վիճակից, ստաբիլիզացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը և, բնականաբար, երիկամների աշխատանքը կայունացնել»,- ասաց նա: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ