Որքանո՞վ կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա. The Guardian. armlur.am


12:47 , 19 հունվար, 2015

Որքանո՞վ կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա. The GuardianArmlur.am-ը գրում է․

Ռուբլու արժեզրկումը լուրջ վտանգ է սպառնում 9 երկրների տնտեսություններին, որոնք կախված են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից, գրում է The Guardian-ը: Ինչպես հայտնում է թերթը, հղում կատարելով Համաշխարհային բանկի տվյալներին, ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 2015 թ 10 միլիարդ դոլար կորցնել: Տնտեսական դժվարությունների պատճառով նախկին խորհրդային հանրապետություններից  շատ ներգաղթյալներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է հրատարակչությունը: Բրիտանական թերթը հավելում է, որ որոշ երկրներում ռուբլու արժեզրկումը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել: Տարածաշրջանի տնտեսությունները մեկը մյուսի հետ սերտ փոխկապակցված են ու ռուբլու գնանկումը ազդեցություն է թողնում ՌԴ հարևանների արտարժույթի վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ռուբլու գնանկումը մասնավորապես արդեն հանգեցրել է Թուրքմենստանի արտարժույթի արժեզրկմանը ու կարող է հանգեցնել ղազախական տնեգեի հետագա անկմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ