12:23 , 19 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծին, ասաց թե այն նախատեսում է մեր իրավունքների ճանաչում և հետապնդում:
«Սա մեր արտաքին անվտանգության և ազգային անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի: Մենք պետք է վերացնենք Ցեղասպանության հետևանքները և ամենակարևորը հայրենիքի վերադարձման հարցը լուծենք»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախագիծը մշակելիս օգտվել է չորս ակադեմիական գրքերից և ամենահեղինակավոր պատմաբանների գործերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ