09:24 , 19 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել Ուկրաինայում ծանր տեխնիկայի դուրսբերման նկատմամբ հսկողությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պատրաստ կլինենք ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել այդ քայլերի իրականացումը»,- ասվում է ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյին ուղղված Պուտինի նամակում։
Ուղերձում նախագահն առաջարկել է, որ հակամարտության երկու կողմերը միջոցներ ձեռնարկեն փոխադարձ գնդակոծությունները դադարեցնելու և ծանր հրետանին հեռացնելու ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ