Պակիստանում ձերբակալվել է ահաբեկչության 600 կասկածյալ


10:12 , 19 հունվար, 2015

Peshawar_pakistan_school_reuters_6501in.am-ը գրում է․

Պակիստանի ոստիկանությունը 604 մարդու է ձերբակալել երկօրյա հակաահաբեկչական ռեյդի ընթացքում՝ հայտնում է NDTV-ն:

Նշվում է, որ իրավապահներին հաջողվել է մեծ քանակությամբ զենք առգրավել պակիստանյան Խայբեր-Պախտունխվա նահանգում:

Ձերբակալվածների թվում կան 125 անօրինական ներգաղթյալներ Աֆղանստանից:

Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել 1392 ուսումնական հաստատություններում, որտեղ խորհուրդ են տվել ուժեղացնել անվտանգության միջոցառումները:

Հակաահաբեկչական գործողությունը ձեռնարկվել էր մեկ ամիս անց այն բանից, երբ երկրի հյուսիս-արևմուտքում առնվազն 150 գրոհային էր ոչնչացվել: