01:56 , 19 հունվար, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 17-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ