22:11 , 18 հունվար, 2015Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես հուսացած եմ։ Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։ Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. Սաղմոս 91:1-4
Դա տեղի է ունեցել Բրազիլիայում: Մի երեկո տունը գող է մտնում: Ձայներ լսելով՝ նա արագ թաքնվում է մահճակալի տակ: Այն սենյակում, որտեղ նա էր թաքնվել, ներս մտան տան տերերը: Հայրը նույնիսկ նստեց մահճակալի վրա: Նա վերցրեց գիրքը և կարդաց ինչ-որ հատված կնոջ և երեխաների համար: Ավազակը երբեք չէր լսել այդպիսի հիանալի խոսքեր: Կարդալուց հետո բոլորը ծունկի իջան աղոթելու: Հայրը Աստծո հետ խոսում էր այնպես, կարծես իր ընկերոջ հետ էր խոսում: Իսկ նա, ով պառկած էր մահճակալի տակ, զարմացավ, որ Աստծուն կարելի է դիմել այդքան ազատ և վստահորեն: Հետո բոլորը գնացին քնելու, և տանը լռություն տիրեց: Չարագործը դուրս թռավ իր թաքստոցից և դողալով փախավ տնից՝ ոչ մի բան չվերցնելով, բացի Աստվածաշնչից, որը դրված էր սեղանի վրա: