Ռուսաստանի հայերի միությունը Ս. Սարգսյանին առաջարկել է հունվարի 21-ին համազգային սուգ հայտարարել


18:13 , 18 հունվար, 2015
Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի դեպքերի կապակցությամբ՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: 
Հայտարաությունում նաև նշվում է. «Ռուսաստանի հայերի միությունը դիմում է Հայաստանի իշխանությանը առաջարկությամբ, որպեսզի հունվարի 21-ը Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո 7-րդ օրը հայտարարել համազգային սգո օր: 
Գտնում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով, այլ պետք է ձեռնարկեն ավելի վճռական և առարկայական քայլեր՝ ուղղված Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/109229#sthash.HoUS4M5m.dpuf