Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններում իրենց ուրույն և բավականին մեծ մեղքն ունեն լրատվամիջոցները


18:09 , 18 հունվար, 2015

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններում իրենց ուրույն և բավականին մեծ մեղքն ունեն լրատվամիջոցները: 
Մեկ օրվա մեջ այնքան մուտիլովկա տարածեցին, որ էլ ասելու չի; լավ ախպոր լավ ախպերների հարևանի աղջկա տալի մարդու պատմածը նշելով որպես ՀԱՎԱՍՏԻ աղբյուր սկսեցին ինչ խելքներին փչի գրել: Ու հասարակությունն ապակողմնորոշվեց... Գյումրիի դեպքի օրվա լրահոսը երբ վերանայես ապա կտեսնես թե քանի տարբեր վարկածներ են շրջանառվում իբրև վերջնական, հավաստի, բայց ոչ մի ապացույց չկար, իրենց ասածները հիմնավորելու համար: 
Ամենավառ օրինակը այն էր երբ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «Մարդիկ կարծում են թե հանցագործին տեսել են կամուրջի տակ» անմիջապես մի քանի կայքեր սկսեցին հավաստի տեղեկություններ տրամադրել հանցագործի ձերբակալության վերաբերյալ, անգամ տեսանյութեր կային... 
Ու սրա նման ահագին դեպքեր: 
ԱՍԱԾՍ ինչ ա?

Թարգեք էլի ամոթ ա, չի դզում, ձեր ֆանտազիաները գրեք ոչ թե ինտերնետում, այլ թղթի վրա և ուղարկեք Հոլիվուդ, այդպես կարծում եմ ավելի մեծ հոնորար կստանաք: