Չե՞նք կարծում, որ ՌԴ հանդեպ ծայրահեղ ագրեսիվությունը միայն դժվարացնում է Պերմյակովի հանձնման հարցի լուծումը


17:07 , 18 հունվար, 2015

Ոչ մի բան դեռ չեմ պնդում, բայց ուզում եմ հասկանամ. ինչպե՞ս են համադրվում Պերմայկովին ՀՀ պատկան մարմինների իրավազորությանը հանձնելու պահանջները եւ նույն ժամանակ ընդհանրացված բնույթի հակառուսկան դրսեւորումների ակտիվացումը: Նկատի չունեմ ռազմաբազայի "լոգիստիկ" խնդիրներին կամ ռուսական ԶԼՄ-ների Գյումրու ողբերգության լուսաբանման անդրադարձները, ինչը անմիջական կապ ունի հունվարի 12-ին կատարվածի հետ: Այլ, ասենք, ՌԴ դրոշ այրելը, այդ պետության հասցեին խիստ վիրավորական պաստառներ դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ բարձրացնելը: Չե՞նք կարծում, որ ծայրահեղ ագռեսիվությունը միայն դժվարացնում է հանձնման հարցի լուծումը: Թե՞ մեզ թվում է, կվախենան ու կհանձնեն: Մի պահ չմտածե՞նք, ինչ նպատակ ենք հետապնդում կոնկրետ այսորվա մեր գործողություններով: Վողբերգության մասին ճշմարտությունը իմանալու, արդարադատությանը հասնելու, դրանով նաեւ գոնե տվյալ դրվագում ազգային արժանապատվությունը, ինքնիշխանությանը պաշտպանելո՞ւ: Թե՞ դա արդեն էական չե, ու նոր ռազմաճակատ պիտի բացենք: