Ռուսաստանը չափազանց վտանգավոր խաղ է սկսել


16:00 , 18 հունվար, 2015
Lragir.am-ը գրում է
Ինչպես Ռուսաստանին շեղել Հայաստանից

Ռուսաստանը ներգրավվում է նոր խաղերի մեջ, փորձելով ավելի բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնք ցուցադրում են ժողովրդավարական որեւէ սկզբունքներից հեռացումը: Թուրքիան վստահ շարժվում է կրոնական ավտորիտարիզմի ճանապարհով եւ մի ողջ սերունդ հետ է մնացել Եվրոպական միության ներկայիս սկզբունքներից:

Ադրբեջանը շարժվում է Թուրքիայի հետեւից, առաջ քաշելով գոյության նման ձեւաչափեր ու մոդելներ, քանի որ Արեւմտյան հանրությանն ինտեգրումը նշանակում է իշխող ռեժիմի հեռացում:

Հայաստանը ձեւ է արել, որ ինչ որ բանով սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանից, եւ պետք է ասել՝ դա ստացվել է:

Ֆինանսա-տնտեսական փլուզման պայմաններում Ռուսաստանը շարունակում է տարվել Վրաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության գոտի ներքաշելու գաղափարով: Դա շարունակվում է համակարգային ձեւով, հաշվի առնելով այդ երկրների վրա նոր ազդեցությունները:

Թուրքիան գործնականում դադարել է լինել ՆԱՏՕ-ի անդամ, եւ դա հաստատվելու է այս տարի: Այս հանգամանքը չի հանգեցնի տարածաշրջանային դաշինքի արագ ձեւավորմանը: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ սպասել է ԱՄՆ-ից Թուրքիայի կտրվելուն, զուգահեռ սպասում է, եւ ճիշտ է անում, ԱՄՆ-ից Ադրբեջանի կտրվելուն: Դա արդեն տեղի է ունեցել՝ նախ այդ երկրները հեռացել են ԱՄՆ-ից, ապա՝ Եվրոպայից, եւ այդ իրավիճակը շուտով հասկացել են ամերիկացիները, իսկ ավելի վաղ՝ բրիտանացիները, ովքեր շահագրգռված էին այդ իրավիճակի զարգացմամբ:

Ամերիկյան փորձագետները սկսել են ավելի հաճախ Թուրքիան համարել հակառակորդ, իսկ ավելի ճիշտ՝ դնում են հետեւյալ հարցը՝ ի՞նչ է ներկայում Թուրքիան ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար՝ հակառակորդ, թշնամի, թե՞ էլի ինչ որ բան: Անշուշտ, այս իրավիճակը զարգացում է ունենալու, քանի որ Թուրքիան ընդգծում է, որ ինքն Արեւմուտքի քաղաքակրթական հակառակորդն է:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, հանգամանքներն առավել քան պարզ են: Կորսվել է այդ երկրի գլխավոր գործառույթը՝ նավթի մատակարարումները, քանի որ «մեծ նավթն» Ադրբեջանում արդեն ավարտվում է, եւ դարի նախագծի օպերատորներն ի սկզբանե ենթադրում էին գեո-տնտեսական ու քաղաքական գործոնները, ինչպես նաեւ այն, թե երբ եւ ինչպես է փոխվելու էներգետիկ իրավիճակն աշխարհում:

Շարունակությունն՝ այստեղ