12:29 , 3 հոկտեմբեր, 2012
Մի բուռ թասիբ և ամեն ինչ լավ կլինի
Հիմա էլ ողջ քաղաքական էլիտան, ԶԼՄ-ները և բոլոր հայերը զբաղված են վրացիներին գովաբանելով: Մոռանում ենք, թե վրացին ինչքան շովինիստ ու նացիոնալիս ազգ է: Վրացին մի Կիկաբիձե ունի, որին դարձրել է ազգային բրենդ, դարի վրացական սիմվոլ, իսկ մենք, դեռ Ֆրունզիկ Մկրտչյանի արձան ենք «ուտում»:Այսքան տաղանդավոր մարդիկ ունենք, բայց գնահատել չենք կարողանում:Վատի դեպքում վտանգավոր վիրուսի նման ակտիվանում ենք, լավը տեսնելիս` իշեմիկ հիվանդություն ստանում: Օտարազգի ենք տեսնում ու ոչ ավելի, ոչ պակաս հերթ ենք կանգնում գիրկը նետվելու և սիրո խոստովանություն անելու համար:
Վրացիներին գովաբանելուց առաջ մոռանում ենք, որ վրացին միշտ էլ հայի փշրանքներով է ապրել, երկիր կառուցել ու սրանից-նրանից արտագրելով «մշակույթ» ստեղծել ու երկիր կառուցել, նաև օգտվելով հայերիս թիթիզությունից: Ուրիշին նախանձելու փոխարեն վաղուց ժամանակն է, որ մի քիչ մարդ լինենք ու սիրենք մեր երկիրը, ոչ թե ժամանակ ծախսենք ուրիշի պատուհանից ներս նայելու, ուրիշին նախանձելու և մերը արժեզրկելու վրա: Միևնույնն է մեր ախոռը մենք պիտի մաքրենք, որ հոտից չխելագարվենք:
22 տարի արդեն կորցրել ենք, ժամանակն անխնա վատնելով իրար փոշիացնելու, իրարից խլելու ու վարկաբեկելու վրա: Շատ ուշ, բայց ոչ շատ ուշացած սովորենք հարգել, նախ`ինքներս մեզ, հետո` հարևանին, բարեկամին, տաղանդավորին, նույնիսկ ապաշնորհին, կենտրոնանաք ինքներս մեր վրա և հնարավորինս արագ և արդյունավետ մաքրենք ախոռի վերածված մեր երկիրը...