12:23 , 18 հունվար, 2015
Մենք չենք սիրում Հայաստանում իրենց հանգիստն անցկացնող պարսիկներին, որովհետև «մեր աղջիկներին» ձեռ են քցում, ու մի քանի տարի հետո «պարսիկի լակոտներ» են ծնվելու, մենք չենք սիրում վրացիներին, որովհետև իրենք ամեն ինչ անում են ի շահ իրենց ազգի, մեր եկեղեցիներն իրենցով են անում, Ջավախքն ամեն կերպ փորձում են հայաթափել: Մենք չենք սիրում ռուսներին, որովհետև իրենք մեկ մեզ են օգնում,մեկ ազերիներին,որովհետև իրենք առաջնորդվում են իրենց երկրի շահով... Մենք չենք սիրում աշխարհի ոչ մի ազգի, որովհետև իրենք մերթընդմերթ մեզ հակա բաներ են անում: Ա՛զգ, մենք էս աշխարհի երեսին մի չսիրելու ցեղ ունենք, դա թուրքն է...