00:25 , 18 հունվար, 2015
Ժողովուրդ, մեկդ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու են վերջին շրջանում ծեծի ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին, հայտնի մարդկանց, օրինակ՝ Նավակ ճողողին՝ Վիլենին: Էն ավանդական բացատրություն-հիմնավորումներից հոգնել եմ, թե իբր իշխանությունը վախեցած ա կամ դրանով ուզում են մարդկանց վախեցնել: Փորձը ցույց ա տալիս, որ իշխանությունը լավ էլ հանբռգած ա ու հեչ էլ՝ վախեցած օրիորդի վիճակում չէ: Հա, էս ծեծերից էլ՝ իշխանության դեմ խոսողները չեն վախենում, ոմանք նույնիսկ ուրախանում են, որ ծեծվում են կամ քաղմասում հայտնվում(խոսքս Վիլենի մասին չէ): Ես ավելի հիմնավոր բացատրություն ունեմ: Երկրում քաղաքականությունը պրծել ա, գոյություն չունի: Դրանով ոչ իշխանությունն ա զբաղվում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ էլ քաղաքացիական ակտիվիստները: Ի՞նչ ծրագիր, ի՞նչ գաղափարական վեճ: Մեկի ուժը պատում ա սոցցանցերով քրֆել, մյուսինը՝ ծեծել: Հետո տեղերը կարող են փոխվել, դրանից քաղաքականության չգոյությունը չի վերանալու: Դե հիմա, վերլուծականներ գրեք, կանխատեսեք, թե, օրինակ, էս ծեծերն ինչ գլոբալ ազդեցություն են ունենում երկրի քաղաքական կյանքում, ինչպես են ազդում ռուս-ուկրաինական հակամարտության վրա: Էդ անելուց հետո՝ չմռանանք, որ մինչև քնելը՝ ՖԲ-ում իրար քրֆել ա պետք, որ հետո՝ իրար ծեծենք էլ: Բա, գլոբալ քաղաքականությամբ ենք զբաղվում...