Դորտմունդի «Բորուսիա» - «Ստյաուա»՝ 1։0 Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը


23:39 , 17 հունվար, 2015

Դորտմունդի Բորուսիա - Ստյաուա՝ 1:0. Մխիթարյանը բաց թողեց հանդիպումըArmsport.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիան», որը Իսպանիայում շարունակում է նախապատրաստվել Բունդեսլիգայի առաջնության երկրորդ հատվածին, ընկերական հանդիպում է անցկացրել Բուխարեստի «Ստյաուայի» դեմ:

Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ գերմանական ակումբի, իսկ հաղթական գոլի հեղինակ է դարձել Յակուբ Բլաշչիկովսկին:

Հավելենք, որ «Բորուսիայի» կազմում հանդիպմանը հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով շարունակում է ապաքիվել վնասվածքից: