Ֆրանսիայում հուղարկավորել են Կուաշի եղբայրներից մեկին


22:04 , 17 հունվար, 2015

Ֆրանսիայում հուղարկավորել են Կուաշի եղբայրներից մեկինPanorama.am-ը գրում է․

Այս գիշեր Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում հուղարկավորել են Սաիդ Կուաշիին՝ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակում գործած եղբայրներից մեկին: Քաղաքի իշխանությունները գերեզմանի վայրը գաղտնի են պահում, որպեսզի խուսափեն միջադեպերից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով AFP –ին:

Հուղարկավորության արարողությունը անցել է ոստիկանության ուժեղացված հսկողության պայմաններում: Ներկա են եղել միայն ընտանիքի մի քանի անդամներ: Հաղորդվում է, որ մյուս եղբայրը՝ Շերիֆը, կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու Ժենվիլյե քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ