21:42 , 17 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին 102 երկրի ղեկավարների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում երկիր այցելելուհրավերքին, որոնց թվում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նկատեց, թե պարզից էլ պարզ է, որ դա թուրքական պրիմիտիվ հնարք է, որը նպատակ ունի հնարավորինս չեզոքացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ազդեցությունը։
«Դա թուրքական դիվանագիտության հնարքն է, ընդ որում՝ պրիմիտիվ հնարք, քանի որ ամիսներ առաջ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի միջոցով Թուրքիայի Նախագահին հանձնվեց ՀՀ Նախագահի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին զոհերի ոգեկոչման արարողությանը Երևանում, և քանի որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենալու, և գիտակցում է, որ մեծ թափ կառնի ժխտողականության դեմ պայքարը և Ցեղսպանության միջազգային դատապարտման խնդիրը, նրանք փորձում են հնարավորինս չեզոքացնել այդ վտանքգը, ուստի ձեռնարկում են հակաքայլեր, որոնք, կարծում եմ, բավականին պրիմիտիվ են և անիմաստ»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ