19:43 , 17 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Նիգերի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել մուսուլման երիտասարդության դեմ, ովքեր հավաքվել էին Նիգերի մայրաքաղաքի կենտրոնական մզկիթի մոտ: Այս մասին գրում է BBC-ն:
Հաղորդվում է, որ 3 եկեղեցի է հրկիզվել:
Անկարգությունները բռնկվել են նախօրեին՝ հունվարի 16-ին, Նիգերի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Զինդերում ուրբաթօրյա աղոթքից հետո:
Charlie Hbedo երգիծական պարբերականի նոր համարի շապիկին հայտնված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի դեմ բողոքող մուսուլմանները այրել են ֆրանսիական մշակութային կենտրոնը, ինչպես նաև երկու կաթոլիկ և մեկ ավետարանչական եկեղեցի:
Զոհվել է 4, վիրավորվել 45 մարդ: