10 արտահայտություն, որ տղամարդիկ պարզապես տանել չեն կարողանում


17:05 , 17 հունվար, 2015

Alena«Ի՞նչ ես դու հենց հիմա զգում»: Միակ բանը, որ այդ պահին տղամարդը զգում է, այն է, որ կինը, խոշորացույցն առած, ներխուժում է իր հոգի:

«Որքա՞ն շատ ես ինձ սիրում»: Եթե նա Ձեզ հետ է, Ձեր կողքին և, լսելով այս հարցը, չի փախչում հեռու, ուրեմն շատ է սիրում :)

«Մենք պետք է խոսենք»: Խեղճ տղամարդը հիմա մտածում է, որ իրեն բութ դանակով սղոցելու են:

Ցանկացած արտահայտություն, որ սկսում է «Եթե միայն դու…»-ով: Հնարավոր տարբերակներն են «ավելի շատ ուշադրություն դարձնեիր ինձ», «այդքան ոչխար չլինեիր», «ավելի հաճախ ինձ նվերներ անեիր» և այլն:

«Դու վախենում ես ինչ-որ բան խոստանալ»: Տղամարդիկ սարսափում են այս խոսքերից, քանի որ դրանք որոշակի առումով արտացոլում են իրականությունը: Տղամարդկանց մեծ մասն իսկապես չի սիրում խոստանալ ինչ-որ բան, քանի որ վստահ չէ, որ կկարողանա խոսքի տերը լինել:

«Տանել չեմ կարողանում, երբ տղամարդիկ ասում (անում) են սա կամ դա»: Իհարկե Դուք Ձեր սիրելիին ի նկատի չունեք, բայց նա ավտոմատ կերպով իր վրա է վերցնում Ձեր խոսքերը:

«Դու չե՞ս կարծում, որ ես չափազանց գեր եմ»: Անգամ եթե Դուք ծառի ճյուղի պես նիհար եք, Ձեր սիրելին վաղ թե ուշ Ձեզ կսկսի գեր համարել:

«Դու պարզապես իմ վրա ես թափում բացասական էներգիադ»: Նման արտահայտությունը ստիպում է տղամարդկանց հոգեկան հիվանդ զգալ:

«Դու հիասթափեցնում ես ինձ»: Դուք նրա սիրելին եք, ոչ թե խիստ մայրը կամ ուսուցչուհին:

«Ես գիտեմ, թե ինչ է ձեզ՝ տղամարդկանց պետք»: Համարվում է, որ տղամարդուն մեղադրելով այն բանի համար, որ նա հետաքրքրվում է փողով, սեքսով կամ իշխանությամբ, կինն ի նկատի է ունենում, որ տղամարդը բացարձակ անկարող է տվյալ հարցում: