«Ռուս քննիչը փոխանցեց, որ Պերմյակովին պաշտպանելու համար Ռուսաստանից փաստաբան է եկել». փաստաբան


16:21 , 17 հունվար, 2015

«Ռուս քննիչը փոխանցեց, որ Պերմյակովին պաշտպանելու համար Ռուսաստանից փաստաբան է եկել». փաստաբանPanorama.am-ը գրում է․

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը, ով ընդամենը մի քանի ժամով եղել է Գյումրիում Ավետիսյանների ընդանիքի վեց անդամի սպանության և վեց ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպանը՝ դեռևս կասկածյալ լինելու ժամանակ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նա հարցաքննության, անձնական խուզարկության ընթացքում իրեն հանգիստ էր պահում, նորմալ, հոգեկան հիվանդի տպավորություն չի թողել: Նա ասաց, որ իրեն հունվարի 13-ին Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Մկրտչյանն է դիմել՝ որպես փաստաբան ներգրավվել գործին: Նա ասաց, որ հունվարի 13-ի ժամը 5:00-ից մինչև 11:00-ն է ներգրավված եղել գործում:

Թամարա Յայլոյանի խոսքով, Պերմյակովը հարցերին հիմնականում պատասխանում էր՝ չգիտե, չի կարող ասել ինչու է այդպես վարվել:

Վ. Պերմյակովը, ըստ նրա, ասել է, որ ինքը մենակ է գործել, Ավետիսյանների ընտանիքին չի ճանաչել, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել. «Նա պատմել է, որ լքել է զորամասը, ցանկացել է քաղաքը շրջելուց հետո վերադառնալ զորամաս: Զգացել է, որ ծարավ է: Տներից մեկի դարպասը բաց է եղել: Նա հանել է պատուհանի ապակին ու մուտք գործել: Ընտանիքի ադամներից մեկն արթանացել է, աղմկել, ձեռքը պարզել է դեպի բջջային հեռախոսը, ինքն էլ սկսել է կրակել: Փոքրիկ երեխային էլ է ուզել սպանել, ավտոմատը չի աշխատել, հարվածել է սվինով: Այնուհետև փոխել է հագուստը, ջուր խմել ու հեռացել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ