Ռուսաստանում Էբոլա համաճարակի կասկածանքով 40 դեպք է արձանագրվել


15:57 , 17 հունվար, 2015

Lurer.com-ը գրում է․

Ռուսաստանում արձանագրվել է 40 դեպք՝ Էբոլա համաճարակի կասկածանքով, սակայն նրանցից ոչ մեկը չի հաստատվել: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովային:

Նրա խոսքով՝ հետազոտության բոլոր արդյունքները բացասական են եղել: Իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ, ըստ ԱՀԿ-ի՝ Էբոլա համաճարակի զոհերի թիվը հասել է 8429-ի: Նշվում է, որ վիրուսի տարածումը դանդաղել է: