Newsbook.am-ը գրում է․
Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի միակ փրկված անդամի` փոքրիկ Սերյոժայի հորաքույրը` Լուսինե Ավետիսյանը մտադիր է ինքը պահել և մեծացնել երեխային:
NewsBook-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ չի պատրաստվում ոչ ոքի զիջել իր այդ իրավունքը: «Ես մեկ տղա, մեկ աղջիկ ունեմ, բայց հիմա արդեն իմ տղաները 2-ն են: Սերյոժան իմ 2-րդ տղան է: Միայն ուզում եմ, որ նա առողջանա: Մենք կպահենք երեխային, մեզ ոչ ոքի օգնությունը պետք չէ»,- ասաց Լուսինեն` միաժամանակ նշելով, որ փոքրիկի անունով բացված հաշվեհամարների ու դրամահավաքների հանգամանքն իրենց դուր չի գալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ