Այս հակավիրուսային մենյուն կոգնի ձեզ խուսափել մրսածությունից և մնալ տոնուսի մեջ ձմռան ընթացքում:
Ընկույզ
100 գրամ ընկույզը պարունակում է 1300-ից 1700 միլիգրամ վիտամին C: Երկուսից երեք շաբաթվա ընթացքում ընկույզ օգտագործելու դեպքում, դուք կզգաք դրական փոփոխություններ օրգանիզմում և կմոռանաք մրսածության մասին:
Մեղր
Մեղրն արագ վերականգնում է իմունիտետը: Բավարար է ամեն օր օգտագործել 120 գրամ (3-4 ճաշի գդալ):
Չոր պանիր
Այն պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են ինտերֆերոնի արտադրության համար: Չոր պանիրը նաև կալցիում է պարունակում և նպաստում սերոտոնինի արտադրությանը: Օրական նորման երեխաների համար 100-120 և մեծերի համար 150-200 գրամ ն է:
Միրգ
Խնձորն ու նուռը երկաթ են պարունակում, որը անհրաժեշտ է հեմոգլոբինի ճիշտ չափաբաժնի համար: Բանանը պարունակում է В6 վիտամին` օրական հարկավոր է մեկ բանան ուտել: Ցիտրուսային մրգերը հարուստ են ֆիտոնցիդներով, վտամին С-ով. օրական նորման 200 գրամ է:
